Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ԲԴԽ անդամների ընտրությունն է։
Ըստ նախագծի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարեց. «Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի Արդարադատության նախարար»։