Ռեփեր Պաշա Տեխնիկը կոմայի մեջ է։ Այդ մասին գրում է Mash Telegram-յան ալիքը։
Ալիքի փոխանցմամբ՝ երեկ նա օգտագործել է հոգեթերապեւտի կողմից նշանակված հանգստացնող դեղամիջոցներ, որոնք խառնել է ապօրինի նյութերի հետ։Այժմ նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
Նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նա մի շարք էպիլեպտիկ նոպաներ է ունեցել: