Մարդուս սիրածն ա, սրա պատճառով ամիսներով տուն չի գալիս. տեսեք ինձ ինչ ասեց մի քանի օր առաջ

Սա մարդուս սիրածն ա: Մինչև սրա հայտնվելը, ամեն ինչ լավ էր մեր կյանքում: Սա եկավ ու ամեն ինչ խառնեց, մտավ իմ ընտանիք ու օր օրի քայքայում ա ընտանիքս: Մարդս սիրահարվել ա սրան ու իրա համար ամեն ինչի պատրաստ ա: Ինձնից չի գնում մենակ նրա համար, որավհետև երեխաներ ունենք ու գիտի, եթե հեռանա, ես իրան կարգելեմ երեխաներին տեսնել:

Էս ռսի հետ ստեղ ա ծանոթացել մի քանի ամիս առաջ ու հիմա աշխարհի ծայրն էլ որ նա գնա, մարդս հետևից կգնա: Վիրավորանքից սիրտս պայթում ա, որ ես երբեք նման վերաբերմունք չեմ ստացել, ամեն ինչ արել եմ, կաշվիցս դուրս եմ եկել, բայց իմ համար ամուսինս երբեք չի արել այն, ինչ անում ա սրա համար: Բայց ես էլի շարունակում եմ իրա հետ ապրել, որովհետև չեմ ուզում ամուսնուս տալ սրան, մտածում եմ՝ ժամանակի ընթացքում հետաքրքրությունը կկորի ու էլի հետ կգա տուն, ամեն ինչ լավ կլինի:

Մի ամիս տուն չէր եկել մարդս, սրա հետ էր ապրում: Մի քանի օր առաջ եկավ ասեց, թե բա ինձ հարգում ա, ես իրա երեխաների մայրն եմ, բայց ինձ էլ չի սիրում, ուզում ա գնա իրա Նաստիայի հետ ապրի, որովհետև իրանց մոտ մեծ սեր ա ու դա հավերժ ա լինելու: Մղկտացի, լացեցի, ողբացի ու ասեցի.

— Ինչ ասեմ, գնա, չեմ կապելու աթոռին, գնա ապրի դրա հետ, մի քանի ամսից մեծ տիեզերական սերդ կմարի, կդառնաք ամենասովորական մարդ ու կնիկ, էդ ժամանակ հետ կգաս, բայց ես դուռը կփակեմ երեսիդ:

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *