Հիմա լասեք՝ ամեն ինչ ծանր ես տանում, բայց դե էդքան էլ էդպես չի։ Ես ուղղակի շատ լավ եմ հասկանում, որ մարդիկ չեն ուզում մյուսին երջանիկ ու սիրված տեսնել, բայց էսքա՞ն ատելություն լինի կնոջ ու մոր մեջ։
Երկու տարի երեխա չէինք ունենում՝ մածելով, որ երկրից տեղափոխվելու ենք ու հղիության շրջանում շատ բարդ կտանեմ տեղափոխությունը։ Բայց որ տեսանք՝ չենք գնում դեռ, որոշեցինք, որ երեխա ունենանք։
Հիմա ութ ամսական հղի եմ, ամենաբարդ փուլերից մեկում եմ գտնվում ու մտածում եմ իմ ու երեխայիս մասին։ Բայց բացի էդ մտքերից մի բան էլ կա։
Ամուսնուս տատին դեմ է, որ երեխա ունենանք։ Ասում է՝ երեխան խանգարելու է, որ իր թոռը ուրիշ երկիր տեղափոխվի։ Ամեն անգամ ինձ տեսնելիս ափսոսանք է հայտնում, որ հղի եմ։ Էն օրն էլ պատահական լսեմ՝ ինքն իրեն խոսում ու ասում է՝ մտածում էի՝ չի ունենա, բայց էն էլ առողջ էր, լավ էլ հեսա կծնվի երեխեն ու էրեխուս գործերին լրիվ կխանգարի։
Ո՞նց կարող է տատիկն էդքան վատը կամենալ իր թոռան համար, ուղղակի ապշում եմ։