ՈՒՁՀ-ն հայտնաբերեց ներքին օրգանների ակնհայտ մեծացում, նաև ձեռքերի բացակայություն, որոնք բացարձակ չէին զարգանում։
Ստանալով հետազոտության արդյունքները՝ բժիշկը կոչ էր անում հրաժարվել երեխայից։Հղի կանայք, որոնց ամուսինները … —Սա ծանր բեռ է, մարդասեր մի եղեք, դեռ կունենաք առողջ երեխաներ։ Ձեր ինչի՞ն է պետք նման ԽՆԴԻՐ։ Պատկերացնու՞մ եք, թե որքան գումար եք ծախսելու դեղերի վրա։ Ու մինչև կյանքի վերջ պիտի տառապեք նրա պատճառով։
Ապագա մայրիկն արտասվում էր, իսկ հայրիկը սեղմել էր ատամները․․․
—Համաձայնվեք, որ արհեստական ծննդաբերություն առաջացնենք։ Տառապանքները կավարտվեն՝ առանց սկսվելու,- համոզում էր բժիշկը։
—Չէ,- առանց վարանելու պնդեցին դժբախտացած ծնողներն ու կանգնեցին, որ դուրս գան բժիշկի աշխատասենյակից։
—Մենք ձեզ տեղյակ ենք պահել, մնացածը ձեր գործն է, դուք որոշեք։
Հետո սկսվեց ամենադժվարը․ մի քանի ամիս երիտասարդ ամուսիններըժն անհամբեր սպասում էին․․․ հետևում դրսում խաղացող երեպաներին․․․