Էս կիսուրս ահավոր փնթիի մեկը դուրս եկավ: Շունչս կտրվումա, որ առավոտը քնից զարնումա: Կզարթնի առանց լվացվել, առանց սանրվել, կոֆե կդնի կխմի, էտ էլ հերիք չի սկի նախորդ օրվա քսած կրեմն ու տուշը չի մարքում աչքերից: Դե պատկերացրեք, ինչ տեսքով կարթնանա ինքը: Հետո դանդաղ կգնա տասը ժամ մազերը կսանրի, ու գետնից չի հավաքի թափված մազերը, մի բան էլ սանրից կհավաքի ու կլցնի գետնին: Նույն վիճակը լվացարանի վիճակն ա, էլ մազ էլ ինչ ասես կա: Խոհանոցի լվացարաւոմ կգա կլվացվի զուգարն մտնելուց հետո, բարկանում եմ, հետո ասում եմ գոհ
եղի, որ գոնե զուգարան մտնելուց հետո լվացվումա: Բայց դե փնթիա, ու տենց ինքը կարա հաց կտրի ամեն ուտելիքի ձեռք տա ու չնեղվի, իսկ ես վատանում եմ: Մի անգամ էլ տներն էի մաքրում, ինքն էլ սանրվում էր, որ դուրս գա տնից, մազերը լցրեց գետնին, չդիմացա ասեցի՝ այ մամ նոր մաքրեցի ըտեղ, ինչի ես մազերը գետնին լցնում: Պտտվեց ինձ ասեց՝ լավ դե ձեռներդ չեն ջարդվի, որ մի հատ էլ ավլես, ինձ էլ դիտողություն չանես, չշշկռվես հանկարծ: Չդիմացա, ասեցի դիտողություն չեմ անում, ուղղակի էս տունա փողոց չի, ասեց՝ ես շատ լավ գիտեմ ասեմ իմանաս, իմ տուննա, լեզուդ էլ քեզ քաշի: Էտ ասեց ու դուրս եկավ: Մեկա ինչքան էլ ասես, ինքը չի փոխվում, ճիշտը առանձնանալն ա, թե չէ էլ չեմ ձգում սենց բաների հետ: