Էրեխեքիս մահիս հետո թոռներիս ես եմ պահել, մեծացրել ու ամեն մեկին հասցրել իրա մուրազին: Երևի կարիք էլ չկա ասելու, թե իմ համար ինչ ահավոր շրջաներ էր ու ինչ տանջանքով ու ցավով եմ ես իրանց մեծացրել, բայց ուրիշ տարբերակ չունեի, չէի կարա էրեխեքիս անտեր թողեի: Հիմա արդեն մեծ են, ես էլ իմ գյուղի բլբլված տանն եմ ապրում: Էրեկ էկել էին ինձ տենալու ու շատ պատահական
լսեցի, թե ինչ էին խոսում: Պարզվում ա՝ իմ համար մի հատ մեծ տուն են առել, սիրուն այգիով, որ կարողանամ ուզածս բաները ցանեմ ու աճացնեմ իմ այգիում: Իրանք միտ իմացել են, որ նման տան մասին եմ երազում ու որոշել են, որ պետք ա իրականություն դարձնեն երազանքս:
Սաղ գիշեր լացել եմ ուրախությունից: Էնքան գնահատված ու երջանիկ եմ զգում ինձ, ոչ թե էտ տան համար, այլ որ կարողացել եմ էս դարում նման էրեխեք մեծացնեմ ու դաստիարակեմ:
Ես հիմա ինձ աշխարհի ամենաերջանիկ տատիկն եմ համարում: