2 ամիսա ինչ նշանվել ենք: Նշանածիս 6 ամիսա գիտեմ, շփվել ենք, իրար սիրել ենք, ինքն էլ ասեց, որ ուզումա շուտ ամուսնանանք: Մերոնց հետ խոսաց, հավանեցին, միանգամից արդեն նշան բան որոշեցինք, նշանվեցինք: Օգոստոսին էլ պիտի ամուսնանանք: Բայց մի քանի օր առաջ ես ինձ աշխարհի ամենադժբախտն էի զգում: Ամբողջ ընտանիքով խայտառակվեցինք մնացինք: Հերսս սկի երեսս չի ուզում տեսնի: Թե իմ մեղքը որն ա: Մի քանի օր առաջ մի կինա զանգել ինձ, ասումա՝ բարև, ես Արսենի կինն եմ, ասում եմ ինչ Արսեն, ասումա՝ ոնց ինչ Արսեն, նշանածիդ տեղը չես բերում: Լալկվեցի մնացի, ասում եմ՝ այսինքն կինն եք, ինչ եք խոսում, ասումա՝ հա չի ասել, որ համ երեխա ունի, համ կին ու ընտանիք: Թե քեզ էլ ա լավ խաբել, վարկ մարկ չի վերցրել հլը քո անունով: Ոնց որ եռմա ջուրը լցնեին գլխիս: Պարզվումա, իմ նշանած կոչվածը ամուսնացածա, երեխա էլ ունի, կնիկն ու երեխեն
Ամերիկայում են, իրա գործերը չի լինում հլը որ գնա: Փող էլ չունի, որոշելա իմ պես էշին հարիֆցնի վարկ մարկ վերցնի իմ անունով, գործերը դզի ու գնա: Կնիկն էլ էդքան բանն իմացել ա, որոշելա բաժանվի ու զանգել ինձ էլ լավություն էր անում, պատմեց սաղ: Հիմա մի կողմից սիրտս կոտրված ա, մյուս կողմից էլ ասում եմ լավա ուրիշ քայլեր չէի արել: Մի խոսքով ամենադժբախտն եմ, ինչի իմ հետ եղավ էս սաղ: Հերս էլ հետս չի խոսում, որ տենց սխալվել եմ, բայց ախր սաղ էլ տեսել էին իրան ու լավ տղու տպավորություն էր թողել: Իսկ հիմա, որ ուզում են տենան մերոնք Արսենին, չկա անցելա գետնի տակ: