Կիսուրս արդեն բավականին մեխ ա, բայց իրա շարժուձևից հեչ չես ասի: Փառք Աստծո ոտով ձեռովա ու լավ դռի կնիկ ա: Սաղ հարևանությունն իրան գիտի ու լավ հաշվի են նստում հետը: Էսքանից հետո որևի կպատկերացնեք, թե ես որպես հարս ինչ օրեր եմ քաշել կիսուրիս ձեռը: Խիստ կնիկ ա շատ, դիսցիպլինայով ու հեշտ չէր իրա հետ ապրելը: Մինչև հիմա էլ նենց բաներ կասի ու կանի, որ ես ինձ զգում եմ էն 18 տարեկան նոր հարս եկած ժամանակ: Որ ինչ ասում էին թռնում էի տեղիցս: Կիսուրս հիմա էլ կարա նենց բան անի, որ տեղիցդ թռնես ու լարվես: Մի խոսքով համ սիրում եմ իրա տեսակը, համ էլ բողոքում եմ: Տարիների ընթացքում զգում եմ ես էլ եմ իրա պես դռի դարձել ու հիմա արդեն
լավ լեզու ենք գտնում: Էն օրը միամիտ մտա սենյակ տեսնեմ սերվանդի վրա իրա նկարնա մեծացրել ու դրել: իրանից հեռու անծանոթը տեսնի ուրիշ բան կմտածի: Ես էլ, որ տեսա, նենց եմ վախեցել, էլ դու սուս: Գոռացի ու ասեցի՝ այ կնիկ էս ինչ ես արել, նկարդ խի ես մեծացրել բերել դրել ստեղ: Նենց բան պատասխանեց, որ շշմեցի մնացի: Ասեց՝ աղջի Հասմիկ, սաղդ ձեր սայթերը ունեք, դնում եք ձեր նկարները ուրախանում եք, որ լավ բաներ են գրում: Ես էլ սայթ չունեմ ստեղ եմ դրել նկարս, որ տեսնեք ու ինձ լավ բաներ ասեք:Ասեց ու սկսեց խնդալ: Հետո էլ ասեց, դրել եմ, որ ամեն պահի հիշեք, որ ես ձեզ հետևում եմ: Մեղա մեղա, չգիտեի ինչ ասեի, բայց մի բան գիտի, որ տենց բանա արել: