Կիսուրս ու իմ հարաբերություններն էդքան էլ լավ չեն: Նա միշտ դժգոհ ա ինձնից, միշտ քննադատում ու փնովում ա ու իմ արած ոչ մի գործը չի հավանում: Դե էլ չասեմ իմ մասին, որ առաջին իսկ օրվանից ինձ հավան չի: Միշտ ասել ա, որ ես իրա տղուն արժանի չեմ: Բայց դե իր տղան ինձ ա ընտրել, ինչ արած:
Միասին ենք ապրում ու դա ավելի ա դժվարացնում մեր կյանքը: Կիսուրս խոհանոցի գործերն ա անում միշտ, ես էլ տան մաքրությամբ եմ զբաղվում: Երեկ ճաշը դրեց վերն ու ասեց, որ գնում ա հարևանի տուն կոֆե խմելու, նայեմ՝ հենց եփած լինի անջատեմ: Դե ես էլ ասեցի, որ կանեմ: Տարա երեխային քնացնելու, չգիտեմ էլ ոնց հետը քնել էի: Արթնացա տեսա վառածի հոտ ա գալիս, վազեցի խոհանոց տեսա ճաշի տակը կպել ա, վառվել ա:
Սկեսուրս եկավ տուն թե չէ, հոտից հասկացավ, որ վառել եմ, սկսեց մուննաթ գալ ու ինձ քննադատել ու հարևանի մոտ ասաց. Մի հատ ճաշն ի՞նչ ա, որ չես կարում նայես: Մի հատ ճաշ դավերիա արեցի գնացի, վառեցիր աղջիկ ջան, սաղ տունը սոված կմնա էսօր, որովհետև դու թաթ ես ու ձեռներիցդ բան չի գալիս: Խեղճ տղես գնաց նախրի միջից էշի ճակատը պաչեց, քոռանամ ես: Ես որ չլինեմ, տղես սոված կմեռնի: