Մենք գյուղում ենք ապրում, ես էլ այգի ունեմ, տարբեր բաներ եմ ցանում, հետո էլ բերքը հավաքում: Բայց հարսս աշխատում ա էտ այգու հետ կապ չունենա, ասում ա՝ ես չեմ սիրում բախչա ու նման բաներ:
Էն օրը տեսա, որ մոշն արդեն հասել ա, ասեցի՝ մի հատ աման վեկալ հարսիս, գնա հավաքի էլի էտ մոշը, ես չեմ հասցնում: Զգացի, որ դուրը չէկավ, բայց դե հելավ, գնաց սկսեց հավաքել: Կես ժամ հետո հետևից գնացի ու էն ինչ տեսա ահավոր էր: Սաղ մարգերիս վրայով էր քայլել, ցանածս բանջարեղենը սաղ ոտատակ էր տվել, էն որ սաղ գործս ջուրը քցել:
Ասում եմ էլ խի ես արել, ասում ա՝ չեմ տեսել, որ ըտեղ բան կա ցանած, բայց դե ես հո հաստատ գիտեմ, որ ինադու ա արել, որ էլ չասեմ՝ գնա էս արա, էն արա: