Հարսս եղած-չեղածը բացում, ընգնում ա փաբերն ու կլուբերը. մի երկու բան ասեցի, տեսեք ինձ ինչ պատասխանեց

Մտածում էի՝ տղուս ամուսնացնեմ, հարս բերեմ, հոգսս կթեթևանա, կօգնի ինձ տան գործերում: Էն էլ ոչ թե հոգսս թեթևացավ, այլ խնդիրներս շատացան: Հիմա համ տան գերծերն ա իմ վրա, համ իրա պերերիվն ու շորերը լվան ու արդուկելը: Էդ աղջիկը տանը ոչ մի գործ չի անում հերիք չի, մի հատ էլ ինձ հունից հանում ա: Ինքը մենակ սարքվում, դզվում, փչվում ա ու գնում ա իրա կայֆերին, տղուս էլ խայտառակ ա անում աշխարհով մեկ: Թե որտեղից տղես դրան ռաստվեց:

Իրիկունները գործից գալիս ա, զուգվում-զարդարվում, կարճ յուբկեքն ու շորտիկները հագնում, եղած-չեղածը բացում ու գնում ա ինչ-որ փաբեր ու կլուբեր: Տղես էլ էդ ժամերին գործի ա լինում: Թե դա ում հետ ա գնում, ինչ ա անում, ես արդեն չեմ հասկանում: Ամուսնացել ա, փոխանակ մտածի երեխա ունենալու ու ընտանեկան գործերի մասին, սաղ օրը քարշ ա գալիս ստեղ ընդեղ:

Էն օրը չդիմացա, ասեցի.

— Այ աղջիկ ջան, լավ, դու ինչքա՞ն պիտի դեռ սենց տկլորվես ընգնես փողոցները: Ամուսնացած կին ես, տղուս աշխարհով մեկ խայտառակ ես անում քո պահվածքով, տանն էլ մատդ մատիդ չես տալիս, սենց մինչև ե՞րբ ա շարունակվելու:

Պտտվեց ասեց.

— Կիսուր մայրիկ, հարմարվի, ես հեզ ու հնազանդ ավանդական հարս չեմ, ես իմ կյանքը սենց եմ ապրելու, ուզես չուզես էս ա: Դու իմ ամուսնանալու ու երեխա ունենալու հետ գործ չունես: Կուզեմ կունենամ, կուզեմ՝ չէ: Դու գործերիդ նայի, ճաշդ եփի:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*