Հարսանիքիս շատ երկար էի սպասել ու վերջապես էտ օրն էկավ: Ես ու ամուսինս էնքան երջանիկ էինք, որ էլ ասելու չի:
Հենց էտ օրը, երբ որ եկեղեցուց դուրս էինք գալիս, մեկ էլ կողքից խոսակցություն լսեցի: Էրկու կին էին, երևի ամուսնուս բարեկամներից, որովհետև ես չէի ճանաչում: Մեկը մյուսին ասում էր՝ տենաս էս մեր տղեն էս չաղոյին որտեղից ա գտել ու վափշե ոնց ա հավանել, իրար հեչ համապատասխան չեն է:
Էտ պահին ահավոր նեղվեցի, հետո ինձ վրա հավաքեցի: Արդեն զալում, երբ որ բաժակներով մոտենում էինք որ մարդիկ շնորհավորեին մեզ, հերթը հասավ իրանց, մոտեցա, ասեցի՝ ես էն ձեր ասած չաղոն եմ, որ զարմանում եք, թե ոնց ա ինձ հավանել կողակիցս: Հեչ մի նեղվեք, մենք իրար մեջ առաջինը ոչ թե տեսել ենք չաղությունը կամ նիհարությունը, այլ հոգու գեղեցկությունը:
Շվարած նայում էին վրես, իրանք իրանց վատ զգացին, որ տենց անտակտ խոսացել են, ես էլ կողքից լսել եմ սաղ:
Այ տենց թող վատ զգան, որ իմանան որը որից հետո ա: