Սկեսուրիս քուրը մի շաբաթ առաջ ընկավ թևը կոտրեց։ Էտ առավոտ, նախքան կլսեինք էտ նորության մասին, սկեսուրս վեր կացավ ու ասեց, Գայան որ պատմեմ ինչ երազ եմ տեսել, չես հավատա, կասես էս կինը գժվել ա, բայց քրոջիցս հեսա մի ձեն կլսեմ։ Ես էլ փորձեցի հանգստացնել, ասեցի դու էլ ամեն երազի դնում հավատում ես, դրա համար էլ տենցա լինում։
Բայվ ինքս էլ սկեսուրիս երազներին հավատում եմ, որտև էտ կինը ինչ տեսնում ալինում ա։ Երազին սկեսուրս տեսել էր, ոնցա քուրը ձեն տալիս իրան, օգնության կանչում, սկեսուրս վազել էր, բայց էտ պահին արթնացել էր։
Մի ժամ չանցած քրոջ տղեն զանգեց, ասեց, որ ամամն ընկելա տան մեջ, պատուհանները սրբելուց ու թևը ջարդվել ա։ Ես ու սկեսուրս մեր լեզուն կծեցինք։ Փաստորեն երազը կաար էտքան ճիշտ լինի։ Հետո պատմեցինք, քրոջը, որ սենց երազ էր տեսել քուրդ, ու արդեն գիտեր, որ հետդ մի բան էն չի լինելու։ Բայց դե եղածը եղած էր․ էլ չէին կարա բան փոխել։ Տարել էին ձեռքը գիպս դրել։ Մի ամիս խեղճ կինը տենց ձեռքով ման եկավ, մինչև թևը կպավ։ Սկեսուրիս ասել եմ սրանից հետո դու աշխատի երազ չտեսնես, ինչ տեսնում ես նույնությամբ կատարվում ա։