Էս մի շաբաթ առաջ շատ վատ էի, ամբողջ մարմինս ցան էր ու չէի հասկանում ինչա եղել: Մենակ քոր էր գալիս ուրիշ անհանգստացնող բան չունեի: Որոշեցի դիմեմ բժշկի: Մտածում էի լուրջ բան չլինի, դեմն առնեմ: Ահավոր էր:
Մտա բժշկի մոտ խոսեցի, պատմեցի նայեց ցանը ասեց` մեծ մարդ ես աղջիկ ջան, չես հասկանում, որ ջրծաղիկ ես ու տենց հիվանդ-հիվանդ հասել ես ստեղ, որ վարակես մեզ էլ: Սկսեց փնթփնթալ, իբրև ես էնքան անջատված եմ, որ չեմ հասկացել ինչա կատարվում մի բան էլ դիմել եմ իրեն: Նեղվել էի շատ ամոթից գլուխս կախել էի:
Եկա տուն, պարզվեց ինչ ամուսնուս մեջքին էլա նման ցան եղել, մտածելա կանցնի ինքն իրան ու ոչ մի բան չի ասել: Արդյունքում իրենից վարակվել եմ ու հայտնվել սենց վատ իրավիճակում: Հետը կռվեցի, ասեցի` մի բերան ասա, որ տենց բան կա, ես քեզնից վարակվել եմ, գնացել բժշկի բայց մի բան էլ ես խայտառակ եղա: Շատ էի նեղվել, բայց հետո հասկացա, որ պետքա ուղղակի ծիծաղել ու անցնել առաջ: