Բժիշկ եմ ու աշխատում եմ վերակենդանացման բաժանմունքում: Պատերազմի օրերին մոտս ծայրահեղ ծանր վիճակում մի զինվորի բերեցին: Շատ մեծ դժվարությամբ, բայց հաջողվեց տղայի կյանքը փրկել ու հետո համապատսխան բուժում ստանալուս հետո դուրս գրվեց հիվանդանոցից:
Էրեկ գործ էի անում հիվանդանոցում, երբ որ էտ նույն տղան ծաղիկները ձեռքին ներս մտավ իմ սենյակ: Նենց հուզվեցի սկզբում, որ տեսա իրան: Գրկեց, համբուրեց, ծաղիկները նվիրեց, հետո էլ ասեց, որ ինձ կարևոր բան պետք ա առաջարկի:
Ասեց, որ ուզում ա, որ իր տղայի քավորկինը ես լինեմ, որովհետև իմ շնորհիվ ա, որ էսօր իրա տղան հայր ունի, իսկ իրա ընտանիքը նորից հանգիստ ու երջանիկ ա: