Գյումրիում կապրիմ: Դե բոլորն էլ գիտեն, որ մեր մոտ գործ չկա ու Շիրակի մարզի տղամարդկանց մեծ մասը խոպան կերթա: Իմ դեպքում էլ էր ամեն ինչ ըդպես, ուղղակի ես չհասցրի մարդուս հետո գոնե մի քիչ ապրեն: Ամուսնությունից շաբաթմ հետո զանգին ասին, որ լավ գործ է կպել, մարդս էլ վեշերը հավաքեց ու գնաց: Ու ըդպես մնացի մենակ՝ կիսուրիս ու կեսրարի հետ:
Տարին մի անգամ մարդս մի ամսով կուգա, հետո էլի հետ կերթա, դաժե մի երեխա չենք կռնա ունենանք: Ես էլ ըսպես չեմ կռնա, սաղ օրը կիսուրս-կեսրարի մայկա ու տռուսիկ կլվամ, ճաշ կեփեմ, կդնեմ կվերցնեմ: Ըսիգ կյանք չէ, որ ես կապրեմ:
Սկզբում շատ կնեղվեի, հետո սկսեցի ուրիշի հետ խոսալ սայտով: Հիմա էլ էդքան չեմ նեղվի, որ մարդս ստեղ չէ: Ես գիտեմ, որ ինձ հազար անուն են կպցնելու, ինչ ըսես ըսելու են իմ մասին, բայց ընձի համար արդեն մեկ է: Ես էլ եմ մարդ, ես էլ ապրել կուզեմ, ես էլ եմ հոգնել անդադար ծառայելուց ու սպասելուց: Մանավանդ, որ գիտեմ, մարդս Ռսների հետ լավ ֆռֆռա գը, իրա համար լեյջան կենե, ես էլ իրան կսպասեմ: