Միշտ չի , որ բոլորի կյանքը լավ ա դասավորվում։ Կան շատ կանայք, որ իրանց բախտը բերում ա, իրանք ամուսնանում են, նորմալ ընտանիք ստեղծում ու երջանիկ ապրում։ Կան նաև իմ պես կանայք։
Ես ամուսնացել եմ 19 տարեկանում, ամուսնացած եմ մնացել 2 տարի, հետո բաժանվել եմ։ Բաժանվելուս հիմնական պատճառը էն էր, որ ամուսինս մի բռի չոբանի մեկն էր, ով ինձ լավ չէր վերբերվում։ Բաժանումից հետո ես չկարողացա գտնել արժանավոր տղամարդու ու երկրորդ անգամ ընտանք կազմել։ Ինձ մոտ նաև վախ կար, ես վախենում էի կրկին սխալվելուց ու կյանքս դժոոխքի վերածելուց
Էնպես ստացվեց, որ ես բաժանված կնոջից վերածվեցի սիրուհու ու մինչև հիմա էլ սիրուհու կարգավիճակում եմ։ Իմ կյանքում շատ տղամարդիկ են եղել, նրանք եկել են իմ կյանք ու գնացել։ Իմ սիրածները գիտեն, որ իրենք իմ կյանքում միակը չեն։ Ես երբեք հանուն գումարի հարաբերությունների մեջ չեմ մտնի, բայց միաժամանակ կարող եմ համակրել 4 տղամարդու և 4-ի հետ երկարատև հարաբերություններ կառուցել։ Հենց իմ սիրածներն էլ պահում են ինձ ու աղջկաս։
Ես փորձում եմ էնպես անել, որ աղջիկս շատ բան չհասկանա, չեմ ուզում նրա համար վատ օրինակ ծառայել, բայց մի օր էնպիսի հարց տվեց, որ շատ ամաչեցի։ Մի օր ասեց․ «Մամա, էդ ձաձաները, որ գալիս են մեր տուն, իրանցից ո՞վ ա քո ընկերը, սաղն է ոնց որ ջերմ են հետդ»։
Ես մի կերպ ինձ հավաքեցի ու պատասխաեցի․ «Բալես, էս կյանքում իմ միակ ընկերը դու ես, իրանցից ոչ մեկ իմ ընկերը չի, պարզապես ծանոթներ են»։