Գործից հոգնած ու տանջված մտել եմ տուն: Էն որ ուշք ու միտքս գնայի տուն մի քիչ հանգստանայի, որովհետև ահավոր հոգնած էի: Էն էլ չէ, տանը ինձ մեծ անականկալ էր սպասում:Մտնեմ տուն տեսնեմ ինչ. կեսրարս տանն ու հետն էլ մենակ չի: Ալկաշ ընկերոջն առել բերելա տուն: Սաղ խոհանոցը իրար խառնած, թափած: Իրանց արևին ուզել են եսիմ ինչ սարքեն ուտեն խմեն:
Մտա տեսնեմ վարունգը կծում, բաժակը չխկցնում ու խմում են իրար հետ: Վայ մի ահավոր տեսարան էր աննկարագրելի խայտառակ վիճակ: Առաջին անգամ էի տենց բանի հանդիպում, որովհետև տենց պահվածքի համար սկեսուրս ամուսնուն տնից հանել էր ու ասել էր խելքի չգաս, հետ չգաս:
Սկեսուրս ոտը մի քանի օրով քաշելա գյուղ ու խնդրեմ, կեսրարս եկել ա ու տունը սարքել գժանոց, էտ ամեն ինչի տակից էլ ես պիտի դուրս գայի: Արագ զանգել եմ ամուսնուս ու կիսուրիս, ասել եմ սենց վիճակ ա, տնից դուրս եմ գալիս, որովհետև հեսա որ հարբեն, չգիտեմ ինչա լինելու: Արագ դուրս եմ եկել, ամուսնուս էլ ասել եմ արի տանը տեր կանգնի, քանի կհասցնես, թե չէ խմեցին էլ վերջ: Ամուսինս եկել էր կարգի էր հրավիրել հորը: Բախտներս բերել էր ամեն բան նորմալ էր անցել: Որոշելա հորը ուղարկի բուժման ու պայմանա դրել, որ մենակ բուժվելուց հետո կթողի տուն: