Տղուս նոր ենք ամուսնացրել ու արդեն փոշմանում եմ, որ էդքան ծախս արեցինք: Դրա տեղը կարային գնային մի տեղ հանգստանային: Բայց դե ովա ինձ լսողը: Ահագին վարկ վերցրեց տղես, որ հարսիս սրտի ուզածն անի: նա էլ հո պահանջներ չէր դրել: Ամենթանկ տեղերի էր բռնել սաղ: Տղուս մատերի վրա այ տենց խաղացնումա ու ուզածին հասնում ա: Էդքան վարկն ու ծախսը քիչ էր, տղես մի հատ էլ հարսանիքի օրը հարսիս համար անականկալ պար բեմադրեց ու պարեց: Գնացել եքա փող էր տվել ու սովորել էր:
Որ տեսա հարսի առաջ իրան կոտորումա էն էլ խանումի պես ծափա տալիս, չդիմացա մեջ ընկա սկսեցի ես էլ պարել: Դե տղես սովորել էր էտ պարը ես էլ իմ իմացածով էի պարում: Մեկ էլ թամադեն եկավ ձեռիցս քաշեց, հանեց դուրս, որ չխանգարեմ, տղես էլ թամադին հետո ասեց ապրես:
Ահավոր նեղվել էի չի էլ ամաչում մորը սաղի դեմը խայտառակումա հիմիկվամից էտ չեղածի համար: Ես արդեն պատկերացնում եմ գլխիս գալիքը: Հենա տեսնում եմ ինչա հարսս: Սաղ օրը տղես իրան փռումա դեմը, բայց սա մի բան էլ դժգոհ ա, որ իմ հետ ա ապրում: Որ գնան առանձին ապրեն էլ, ոչ մի բանով չեմ օգնելու: Կհիշեմ հարսանիքը ու կտեսնենք հլը ով ում ա լավություն անելու: