Ես մի փոքր կազմակերպությունում եմ աշխատում: Մեր օֆիսի մարդիկ շատ լավ ու բարի մարդիկ են: Հիմնականում բոլորի հետ շատ ջեմ հարաբերություններ ունեմ: Մեր օֆիսում մի տղամարդ կա, ով ամունացած ա ու երախաներ ունի: Նա ինձանից մի 5 տարվ մեծ կլինի:
Էս մարդը իրա էությամբ շատ շփվող, ազատ, կատակներ անող մարդ ա: Բոլոս իրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք, բայց մի ձև իմ նկատամամբ մի քիչ ուրիշ ձև ա: Եթե ամուսնացած չլիներ կասեի կոնկրետ աչք ա դրել վրաս: Հա կոմպլիմենտներ ա անոմ, մեկ ու մեջ կարող ա շոկոլադ բերի դնի սեղանիս կամ գարնանը ձնծաղիկներ բերի տա ինձ:
Էն օրը եկուսով էիք մնացել:Մեկ էլ թեքվեց ասեց. «Լսի դու քանի՞ կիլո ես»: Ես էլ ասեցի. «56»: Տեղից հելավ կանգնեց ու ասեց. «Հեա կստուգենք»: Եկավ ու ինձ գրկեց օդ բարձրացրեց, որ իբր քաշս ստուգի: Ու հենց էդ պահն օֆիսի դուռը բացվեց ու ներս մտավ մեր օֆիսի ամենաբիբիսի մարդը:
Էնքան վատ զգացի ինձ: Խփնվածը հանկարծակի ինձ գրկեց ու նա էլ ներս մնտավ, հիմա սաղ ինչ ասես կխոսան: Չդիմացա ու սկսեցի գոռգռալ, հետո էլ թողեցի ու կատաղած դուրս եկա: