2022թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում զինված ուժերի պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած առաջարկն այսօր հաստատվեց կառավարության նիստում։
Պաշտպանական գերատեսչության հիմնավորմամբ` վարժական հավաքների անցկացումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությամբ:
Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ըկրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը
ավագ ենթասպայական կազմի, 98-ըսպայական կազմի պահեստազորայիններ: Վարժական հավաքներին ներգրավվելու է մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորային, որոնցից 9-ը
սեպտեմբերի 22-28-ը, 18-ըհոկտեմբերի 1-7-ը, 34-ը
նոյեմբերի 8-17-ը, 18-ընոյեմբերի 15 - 24-ը։ Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով նախատեսվում է ներգրավել 16 պահեստազորայինի
նոյեմբերի 14-23-ը, կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորայինի, որոնցից 66-ըհոկտեմբերի 3-12-ը, 5-ը
հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը։
Հետախուզական մասնագիտություններով պահեստազորայիններից հավաքներին կներգրավվեն 26-ըսեպտեմբերի 19-28-ը ներառյալ, անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային
սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 17 պահեստազորայինհոկտեմբերի 17-26-ը, տեխնիկական մասնագիտություններով մինչև 11 պահեստազորային
նոյեմբերի 14-23-ը, թիկունքային մասնագիտություններով մինչև 44 պահեստազորայինհոկտեմբերի 1-7-ը և տեղագրական մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային
նոյեմբերի 21-30-ը ներառյալ: