Առեղծվածային դեպք Արարատի մարզում․ մեկ օրում տարբեր գյուղերում հայտնաբերվել է երեք մահացած անձ․ բոլորը նույն տարիքի են
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթները նախաձեռնվել են նոյեմբերի 4-ին Արարատի մարզի բնակիչներ՝ 59-ամյա Թամարա Ղ-ի, 59-ամյա Հասան Ա-ի և 59-ամյա Դերենիկ Մ-ի մահվան փաստերով։
Այդ օրը «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խմբերը կանչով մեկնել են Արտաշատ, Բերդիկ և Մրգանուշ գյուղեր, որտեղ նշված հասցեներում հայտնաբերել են նշված անձանց՝ մահացած։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խմբերը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքների տեսուչների գլխավորությամբ։