Որդին ծեծելով սպանել է մորը
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ 73-ամյա մի կին, որի հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել:
Հիվանդանոցում 73-ամյա կինը մահացել է:
Սպանության կասկածանքով ձերբակալվել է մահացածի 42-ամյա որդին: Նա տվել է խոստովանական ցուցմունք: