կեսօրին երկնքում 4 պայթյուն է որոտացել. Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ տների ապակիները դողացել են, ենթադրաբար աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։
Չորեքշաբթի կեսօրին Բելգորոդի կենտրոնում՝ երկնքում 4 պայթյուն է որոտացել, հնարավոր է աշխատել է ՀՕՊ-ը, դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ տների ապակիները դողացել են, ենթադրաբար աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։
Նախօրեին ՀՕՊ համակարգը աշխատել էր Գրայվորոնսկի քաղաքային շրջանում եւ Վալույսկի շրջանում։ Բացի այդ Շեբեկինոյում գնդակոծության ժամանակ երկու մարդ էր զոհվել։