ՔԻՉ ԱՌԱՋ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ԳԵՆԵՐԱԼ ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ․․․ վիրավոր

Երևանում նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում բախվել են «Toyota Land Cruiser» և վրացական համարանիշներով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկությունով` «Toyota Land Cruiser»-ի ղեկին եղել է Լևոն Մնացականյանը։

Վթարի հետևանքով 1 մարդ է տուժել։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Լևոն Մնացականյանը, արցախցի հայտնի գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին) և հրշեջ-փրկարարները։

Տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*