Թիվ 1 Ստուդիա | Արցախի պաշտպանության առաջին նախարար, Հայաստանի «Ազատական» և Արցախի «Միասնականան հայրենիք» կուսակցությունների հիմնադիր-նախագահ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ
Արցախը ինքը հայտարարել է, որ անկախ պետություն է, ու դուք պարտավոր եք հարգել այդ անկախությունը․ Ձեզանից կախված (որպես հայոց պետականություն) ամեն ինչ անել՝ օգնել սոցիալական բոլոր հարցերում, որ նրանք իրոք կայանան:
Ֆինանսավորեն՝ թող իրենք իրենց պաշտպանությունը, ինքնուրույնությունը պաշտպանեն․ եթե անկեղծ ենք, եթե ուզում ենք իրոք Արցախը պահենք։
.Ղարաբաղին տալ մաքսիմալ հնարավորություն, ինքնուրույնություն․ իր շահերը պաշտպանելու միակ ձևն է, բոլոր կողմերից՝ Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստան, եթե չեն գնում այդ քայլին՝ շատ վատ է լինելու 3-ի համար էլ։
.Միջազգային դատարան մտեք, օրինական դաշտով գնացեք, բայց դրա հետ մեկտեղ մեր հզոր պաշտպանությունն ստեղծեք։
.Տղերք, էդ որ ծափ եք տալիս, որ հաղթել ենք այն ժամանակ՝ մարդիկ աշխատել են, որ հաղթել են, այն ինչը որ կինոյի նման պատմում եք, բարդացնում եք, որ զենք չկա՝ ոչ մեկին էլ չեն բերել հենց այնպես տվել, պիտի աշխատել, կազմակերպել, գտնել շահեր։ Նույն արաբական երկրները, այսօր կարող են այդ նույն զենքը գնեն և ձեզ տան։ Որ խորը մտածեն՝ ինչ շահեր ունեն և ինչ հակասություններ իրենք ունեն Ձեր թշնամիների հետ, մտածե՛ք, հետաքրքիր է լինելու։