Հիմա երեք երեխա ունենք, պլանավորում էինք չորրորդին ու վերջապես մեզ մոտ ստացվեց ամեն ինչ: Սպասում ենք մեր չորրորդ բալիկին, բայց սկեսուրս ինչ իմացելա, տեղը չի գտնում: Հենց առաջին օրը մարդուս ասեց պահելու՞ եք, բա կարողանալու եք, կարողա՞ ազատվեք, մարդս հետը նենց կռվեց, դրանից հետո մարդուս վախենումա երեխուս պահով բան ասի, գալիս ինձա ասում:
Էրեկ եկել ինձ սպառնումա, ասումա լսի, մենք էդքան հնարավորություն չունենք, որ չորրորդին պահենք, ասում եմ բայց ովա քեզ խնդրում, ես էլ եմ աշխատում, մարդս էլ, իմ երեխենա, ոչ թե քո, ասումա եթե դու չազատվես, ես եմ անելու, ասում եմ էդ ոնց, ասումա չես կարա ասես, հազար ու մի միջոց կա: Պատկերացնու՞մ եք, եկել ինձ սպառնումա, որ ազատվեմ իրա հարազատ տղու երեխուց: Հիմա չգիտեմ ինչ անեմ, որ գնամ մարդուս ասեմ, մոր հետ կապերը խզելուա, մի բան ասեք, խնդրում եմ: