A1News.am-Ադրբեջանի մեծությամբ երկրորդ Սումգայիթ քաղաքի երկհարկանի բնակելի շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով
երկու անչափահաս երեխա է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սումգայիթ քաղաքում այրվել է 200 քմ ընդհանուր մակերեսով շինություն: Դեպքի վայրի զննությամբ հրշեջ-փրկարարները հայտնաբերել են
2017 և 2021 թվականներին ծնված երկու մանկահասակ երեխաների դիեր»,- ասվում է զեկույցում։