Երևանում ավտովթարից զոհվել է «Ինտերնյուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։
Մանանա Ասլամազյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 10-ին Երևանում, ՀԽՍՀ։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1974 թվականից ապրել է Մոսկվայում։ Մոսկվայի տիկնիկային թատրոնում աշխատել է որպես հանդիսատեսի հետ աշխատելու գծով մանկավարժ, հետո՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնում՝ որպես ադմինիստրատոր։ 1993 թվականից՝ ամերիկյան «Internews Network» ֆոնդի ռուսական մասնաճյուղի գլխավոր տնօրեն։
1998 թվականից՝ «Internews International»-ի կառավարման խորհրդի անդամ և «Internews Europe»-ի նախագահ։ 2000 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մրցակցային հանձնաժողովի անդամ՝ մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության միջոցների գործերով։
Հանձնաժողովի կազմից հեռացվել է 2004 թվականին, Վլադիմիր Պոզների հետ միասին։ 2002 թվականից՝ Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) փոխնախագահ։ Կազմից հեռացվել է 2007 թվականին։
2007 թվականից՝ անցել է արժույթի մաքսանենգության գործով. իր կողմից ղեկավարվող ամերիկյան ոչ պետական կազմակերպության. գործունեության ֆինանսավորման համար՝ Եվրոպայից ներմուծված արժույթի գործով։ Թաքնվել է հետաքննությունից և լքել Ռուսաստանը՝ մշտական բնակության վայր դարձնելով Փարիզը։
Ի պաշտպանություն Ասլամազյանի՝ հրապարակվեց բաց նամակ, որի ներքո ստորագրեցին մի շարք ռուս ժուռնալիստներ։
2007 թվականից «Ինտերնյուս»-ի ռուսական բաժանմունքը դադարեցրեց իր աշխատանքը։ 2010 թվականին ՌԴ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ՔՕ-ի 188 հոդվածի փոփոխման արդյունքում՝ «Մաքսանենգություն» քրեական գործը վերաորակավորվեց վարչականի։