Ավելի վաղ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել երկու երկրների ղեկավարների` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:
Սա Ալիևի և Փաշինյանի երրորդ դեմ առ դեմ հանդիպումն է Բրյուսելում։ Նրանք հանդիպումներ են ունեցել 2021 թվականի դեկտեմբերին և այս տարվա ապրիլին։
Այսօրվա հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ, ավելի վաղ հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` հավելելով, որ օրակարգում նույն հարցերն են, ինչ նախորդ հանդիպումների ընթացքում: