Առավոտյան հայ ազգի համար անդառնալի կորուստը,կյանքից անժամանակ հեռացել է հայտնի ու սիրված․․․․

Կյանքից հեռացել է կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, մտավորական Արտո Չաքմաքչյանը:

Քանդակագործը ծնվել է 1933 թ., Կահիրեում (Եգիպտոս), քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկանից:

1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը: 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝

«Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա ՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում:

1978 թ.-ից սկսած՝ քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեքի համալսարանում։ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների

հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *