Հարսիսի պահարանի վրա էս գիրքը տեսա, վերնագիրը կարդացի ու շոկի մեջ եմ մինչև հիմա՝ ինչի՞ն ա պետք տենց թեմայով գիրքը իրան, մինչև էսօր մութա մնացել ինձ

Անցած օրը հարսիս սենյակն էի մաքրում, հազար տարին մեկա մտնում իրա սենյակ մաքրում։ Մեկը, որ պատահաբար մտնի սենյակ ես խայտառակ կլինեմ։ Անցած օրը բժիշկ էի կանչել տուն, թոռս տաքություն ուներ, մտավ հարսիս սենյակ, ես ամոթից չգիտեի որտեղ մտցնեմ գլուխս։

Երեկ պատահաբար հարսիս սենյակում գենետիկական հիվանդությունների մասին մի բժշկական գիրք տեսա, դա դրել էր պահարանին, հետևաբար կարդումա։ Մինչև էսօր մոտս հարցեր կան։ Մտածում եմ ինչիա էտ գիրքը ինքը վերցրել կարդում։

Կասկածներ են ընկել մեջս։ Կարողա ինչ-որ հիվանդություն ունի, բայց թաքունա պահում մեզանից։ Ես էն սկզբից էլ չէի ուզում իմ հարսին, տղես ինձ ինադու գնաց բերեց տուն։ Միշտ կռիվների մեջ ենք եղել իրա փնթիության պատճառով, բայց մեկա դաս չի լինում հարսիս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *