A1News.am-SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել երեխա։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության
Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 2-ամյա Էվա Պ-ն է։