Երբ ես ներս մտա տուն միանգամից նկատեցի այդ փոփոխությունը: Այն այս տեսքն ուներ մինչև հանձնելը, իսկ այս տեսքը հանձնելուց հետո: Ես միանգամից զանգեցի նախկին բնակչին և հարցրեցի, թե ինչ է սա: Նա ասաց, որ դա իր լայֆհակն է և ես չանհանգստանամ, քանի որ նա երեկ է փոխել այն: Պարզվեց, որ բնակիչը գալու հաջորդ օրվանից դրել է այդ փայլաթիթեղը և ամիսը մի անգամ փոխում է: Նա ինձ ասաց,
որ գազօջախը սև է և այդ պատճառով նրա վրա կեղտը միանգամից երևում է ու պետք է ամեն օր լվալ այն: Իսկ փայլաթիթեղի վրա այդ կետերը չեն երևում մետաղական փայլի և գույնի շնորհիվ: Նույնիսկ կաթացած յուղը չի երևում, եթե ուշադիր չնայեք: Երբ այն շատ է կեղտոտվում ուղղակի այն դեն ես նետում և նորը դնում:Այդ անելու համար ընդամենը 2 րոպե է պետք, իսկ լվանալը ժամեր է տևում: Մի խոսքով, ես նույնպես սկսել եմ կիրառել այս լայֆհակը: